ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

3 մլն ծրագրի համար

3 մլն ծրագրի համար
11.04.2013 | 16:00

«Հայաստան-Վրաստան սահմանի արդիականացման համար Եվրամիությունը հատկացնում է 3 մլն եվրո»,- կառավարության նիստում ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը։ Գործադիրը հավանություն տվեց ծրագրին, իսկ նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ այն իրականացվելու է Հայաստանի և Վրաստանի համաֆինանսավորմամբ։ Հայկական կողմը պետք է վճարի 434 500 եվրո։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2995

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ